05/07/2010 09:48
Լեհաստանի ընտրություններում հաղթում է Բրոնիսլավ Կոմորովսկին
Լեհաստանի նախագահական ընտրություններում, ըստ 95,01 % ընտրատարածքներից ստացված տվյալների, հաղթում է Սեյմի նախագահ, «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից առաջադրված թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկին: Այս մասին, համաձայն ՌԻԱ Նովոստի գործակալությանը, հայտարարել է Լեյաստանի ԿԸՀ նախագահ Ստեֆան Յավորսկին:
Այսպես, Կոմորովսկու օգտին քվեարկել է ընրտողների 52,63 տոկոսը, իսկ նրա մրցակցի` «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու օգտին` 47, 37 տոկոսը:
Մասնակցությունը ընտրություններին կազմել է 55,29 տոկոս: Վերջնական տվյալները կամփոփվեն այսօր` կեսօրին: