05/07/2010 11:54
Թուրքիան տեղեկացրել է Իսրայելին վարժանքներից հրաժարվելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Իսրայելի բանակի հրամանատարությանն` օգոստոսին Միջերկրական ծովում նախատեսված որոնողա-փրկարարական համատեղ վարժանքներին մասնակցելուց հրաժարվելու մասին:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքոը, հղելով «Ջերուսալեմ փոստ»-ին, իսրայելական կողմը կապում է թուրքական կողմի հրաժարականը Գազա ուղևորվող «խաղաղության նավախմբի» գրոհի հետ: Աղբյուրը նշում է, որ զորավարժություններին կմասնակցեն միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը: