06/07/2010 14:13
Աղասի Աղասյանը պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով
Հունիսի 26-ից հուլիսի 6-ը Թայվանի Թայչունգ քաղաքում անցկացվեց ծանրամարտի համաշխարհային Ունիվերսիադան: Հայաստանի երեք մարզիկներից երկուսը մրցանակային տեղեր զբաղեցրեցին: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, Աղասի Աղասյանը (77 կգ) պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 135 կգ, հրումում`181 կգ և երկամարտի 316 կգ արդյունքով գրավեց առաջին տեղն ու պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով:
Բրոնզե մեդալով հայրենիք վերադարձավ Վարդան Դավթյանը (94 կգ): Նա հրեց 165 կգ, պոկեց 193 կգ և 358 կգ ընդհանուր գումարով գրավեց երրորդ տեղը: Վարդանը կարող էր նաև չեմպիոն դառնալ: Հրում վարժությունում նա կրծքավանդակին հենեց 210 կիլոգրամանոց ծանրաձողը, որը, ցավոք, չկարողացավ պահել գլխավերևում ու զրկվեց ոսկուց: