06/07/2010 12:07
ԿԲ այսօրվա խորհրդի նիստում
Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 6-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ կատարեց «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում:
Խորհուրդն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրեց «Ֆրեշ» ՍՊԸ-ի թիվ 2 մասնաճյուղին: «Դիզակ» ՍՊԸ-ն գրավատան կազմակերպման լիցենզիա ստացավ: Ուժը կորցրած ճանաչվեց Անահիտ Ավագյանի արտարժույթի թիվ 606/1 լիցենզիան` իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: