06/07/2010 11:19
Փոստային բաժանմունքներում կառաջարկվի փոստբանկային ծառայություններ
«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ:
Ինչպես հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ –ից, նոր փուլը մեկնարկում է Երեւանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ:
«Կոնվերս բանկ» ՓԲԸ եւ «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետեւյալ ծառայությունները.
Խնայողական և ավանդային հաշիվների բացում
Արտարժույթի փոխարկում
Կանխիկ գործառնություններ
Փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով
Դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում և սպասարկում
Նշենք, որ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականի: