06/07/2010 14:03
Հրայր Մաթևոսյանը նվաճեց հաղթողի կոչումը
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում հունիսի 29-ից հուլիսի 4-ը անցկացվեց բռնցքամարտի միջազգային երիտասարդական բարձրագույն կարգի մրցաշարը, որում խաղարկվեցին օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի անվան մրցանակները: Մրցումներին մասնակցեցին 12 երկրների 74 մարզիկներ: Հայաստանից հանդես եկավ միայն Սինգապուրի ամառային օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր ունեցող Հրայր Մաթևոսյանը (60 կգ, Երևան): Նա հաջորդաբար հաղթեց Ուզբեկստանի (3:2), Ռուսաստանի (7:2) ու Ադրբեջանի (3:2) ներկայացուցիչներին և արժանացավ հաղթողի կոչմանը:
Հրայր Մաթևոսյանին մրցավայր էր ուղեկցել անձնական մարզիչը` վաստակավոր մարզիչ Յուրի Ներսիսյանը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից: