06/07/2010 10:28
Պուտինը Վրաստանին խորհուրդ է տվել դրսում աջակցություն ման չգալ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Վրաստանի իշխանություններին` Թբիլիսիի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև ստեղծված խնդիրների լուծման համար չհայցել երրորդ կողմի օգնությունը:
«Պետք չէ լուծումը ման գալ դրսում», - ասել է Պուտինը` վրաստանյան լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Վրաստանում արված հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի «վրաստանյան տարածքների դեօկուպացման համար»: