06/07/2010 14:37
Արթուր Ալեքսանյանը` արծաթե մեդալակիր
Բուլղարիայի Սոմոկով քաղաքում հուլիսի 5-ին ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ բանակային Արթուր Ալեքսանյանը (84 կգ, Գյումրի): Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, նա հաղթանակով ավարտեց նախնական փուլերի բոլոր հանդիպումները և մտավ եզրափակիչ: Ոսկու համար պայքարում Արթուրը, ցավոք, զիջեց մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի և տուն վերադարձավ փոխչեմպիոնի կոչումով: Նրա թիմակից Գևորգ Սահակյանը (66 կգ, Արտիմեդ) բավարարվեց բրոնզե մեդալով:
Նշենք, որ ազատ ոճայինների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները չկարողացան մեդալներ նվաճել: