08/07/2010 10:37
ԵՄ-ն դրական է համարել Ջալիլիի ուղերձը
Եվրամիությունը դրական է գնահատում Իրանի ուղերձը` միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ բանակցությունների շարունակման հնարավորության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագետներից մեկը` մեկնաբանելով Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի նախօրեին արած հայտարարությունը:
«Ներկայիս պահին տիկին Էշթոնը իր գործընկերների հետ վերլուծում է այդ փաստաթուղթը», - ասել է դիվանագետը` ի նկատի ունենալով արտաքին գործերի և քաղաքականության գծով ԵՄ գլխավոր հանձնակատարին:
Նա նաև ընդգծել է, որ այս ուղերձն «անխոս, ավելի դրական է, քան Ջալիլիի նախորդ ուղերձնրեը»: