08/07/2010 15:11
Տիգրան Ղարամյանը շարունակում է վստահ խաղալ
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Փարիզի միջազգային բաց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սեբաստիան Ֆելլերից (Ֆրանսիա):
Թոմաս Սահաջյանն ունի 3,5, միջազգային վարպետ Տյերի Մանուկը` 3, Գարի Ժիրոյանը` 1,5 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: