08/07/2010 09:46
Թուրքիայի ՍԴ-ը մասամբ սատարել է Էրդողանի կառավարությանը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մասամբ հավանություն է տվել երկրի սահմանադրության բարեփոխումների փաթեթին, որն առաջադրվել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարության կողմից և պետք է հանրաքվեի դրվի ս.թ. սեպտեմբերի 12-ին:
Ինչպես նշու է inright.ru-ն, սահմանադրական բարեփոխումների շուրջ 30 առաջարկներից դատարանը հավանություն է տավել գրեթե բոլոին, բացառությամբ ՍԴ լիազորությունների և դատավորների ընտրության մեխանիզմների վերաբերյալ առաջարկների:
Դիտորդների կարծիքով, նույնիսկ այս ձևով սահմանադրական բարեփոխումները ձեռնտու են Թուրքիայի վարչապետ Էրդողանին:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը մշակվել էր Թուրքիայի խորհրդարանում դեռևս այս տարվա գարնանը և հավանության էր արժանացել վերջինիս կողմից: Համաձայն այդ բարեփոխումների` պետք է ընդլայնվեն խորհրդարանի լիազորությունները, իսկ բանակի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի վրա նվազեցվի:
Միևնույն ժամանակ սահմանադրական լրացումները օրինականացնում են 1980 թ.-ի ռազմական հեղաշրջման մասնակիցների հետապնդումը: