09/07/2010 12:05
«Չեզոք» կեցվածքը կարող է նպաստել ադրբեջանական նոր սադրանքների
Ինչո՞ւ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները անտեսեցին հունիսի 18-ի սադրանքը: Պատասխանելով «Իրավունք» թերթի այս հարցին` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ «շատ ցանկալի կլիներ, որ անդրադառնային, սակայն նախագահների հայտարարության կառուցվածքը կարգավորման հիմնական սկզբունքներին է վերաբերվում»:
«Իսկ միջադեպեր եղել են եւ ցավոք, հետագայում էլ չեն բացառվում` հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններում դատապարտումը եւ ուժի կիրառումից ձեռնպահ լինելու հորդորը հասցեագրված է կողմերին, մինչդեռ` ինքնին հասկանալի է, որ այդ սադրանքը իրականացնողը Ադրբեջանն է: Իհարկե, այդպիսի «չեզոք» կեցվածքը կարող է նպաստել ադրբեջանական նոր սադրանքների: