09/07/2010 09:20
Շոգ է ոչ միայն Հայաստանում…
Շոգ եղանակը շարունակում է տանջել եվրոպացիներին: Ֆրանսիայի հարավում նույնիսկ տագնապ է հայտարարված: Փարիզում օդի ջերմաստիճանը հասել է +35, ինչը 10-ով ավել է նորմայից: Այս մասին հաղորդում է Վեստին:
Բժիշկների խնդրանքով ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում հատուկ վահանակներ են տեղադրված, որոնք զգուշացնում են, թե ինչպես պաշտպանվել արևից: Իսկ փոքրիկ փարիզեցիները զվարճանում են` օրն անցկացնելով շատրվաններում լողանալիս:
Եվրոպայի մեկ այլ երկրում` Իսպանիայում, օդի ջերմաստիճանը հասնում է +44-ի, ինչից տառապում են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները: Այսպես, մադրիդյան կենդանաբանական այգու աշխատաքիցները կենդանիներին փրկելու համար վերջիններիս «հյուրասիրում են» հատուկ պաղպաղակով` սառեցված մրգերով: