09/07/2010 17:21
Ղարամյանն սպիտակներով կխաղա առաջատարի` Ֆելլերի հետ
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Փարիզի միջազգային բաց առաջնությունում վեց տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վաստակել է 5,5 միավոր և միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սեբաստիան Ֆելլերից (Ֆրանսիա): 7-րդ տուրում Ղարամյանը սպիտակներով կխաղա հենց Ֆելլերի հետ:
Թոմաս Սահաջյանն ունի 4, միջազգային վարպետ Տյերի Մանուկը` 3, Գարի Ժիրոյանը` 2 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: