09/07/2010 12:01
Ալիևը միշտ աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի Պետերբուրգից խռոված գնալու փաստին` նշելով. «Նախ պետք է արձանագրել, որ Ալիեւը տվել է իր համաձայնությունը այդ հանդիպման ժամանակ: Եվ տարօրինակ էր նրա պահվածքը, երբ համաձայնություն տալուց հետո, հիմա փորձում է այլ բան ներկայացնել, ինչպես նաեւ զարհուրելի է այն սադրանքը, որը նա կազմակերպեց, որովեհտեւ անհնար է նման գործողություն կազմակերպվի առանց բարձրաստիճան ղեկավարության իմացության»:
«Պարզ է, որ Ալիեւը դժգոհ էր, իսկ թե ինչից` կարելի է դատել նրա պահվածքից: Նա միշտ աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը, փաստաթղթերը, պայմանավորվածությունները: Հայկական կողմը երբեք չի գնում աղավաղումների ճանապարհով: Մեր խոսքը համընկնում է գործի հետ», - հավելել է ԱԳ նախարարի տեղակալը: