09/07/2010 12:11
«ԼՂ սուվերենության աստիճանը պետք է լինի ավելի բարձր»
«Հնարավոր փոխզիջումների մասին կարելի է խոսել, եթե համաձայնություն ձեռք բերվի երկու խնդիրների շուրջ: Առաջինը` Լեռնային Ղարաբաղի սուվերենության աստիճանը պետք է լինի ավելի բարձր, քան այսօր», - «Իրավունք» թերթի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունում մատնանշված փոխզիջումները, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պարզաբանել. «ԼՂՀ-ն դեֆակտո անկախ է, սակայն միջազգայնորեն ճանաչված չէ: Չճանաչված լինելով սահմանափակված է իր արտաքին գործունեության մեջ: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխքիները չպետք է լինեն ավելի պակաս, քան այսօր: Այսօր ԼՂՀ անվտանգության էական բաղադրիչը նրա դիրքերն են, որոնք ապահովում են ռազմական հավասարակշռություն եւ զսպում Ադրբեջանի ռազմական նկրտումները»:
«Խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցված լինեն կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների խնդիրները», - ասել է Շ.Քոչարյանը և հավելել, որ «դրանից հետո տարածքների շուրջ կարող են բանակցել Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
«Չէ որ ԼՂՀ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ», - նշաել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: