09/07/2010 11:53
Հայտարարությունը և մադրիդյան սկզբունքները գրեթե նույնն են
«Երեք նախագահների հայտարարությունը գրեթե կրկնություն էր նախորդ` լ’Ակվիլայում արած հայտարարության եւ իր մեջ պարունակում է Մադրիդյան փաստաթղթի առանձին սկզբունքների ամրագրում: Մադրիդյան փաստաթղթի հիման վրա առաջարկություններ են ներկայացվել Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպած հանդիպման ժամանակ: Այնպես որ, սկզբունքային առումով գործնականում նույնն են Մադրիդյան սկզբունքները, երեք նախագահների հայտարարությունները եւ այն, ինչը Պետերբուրգում ներկայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին», - «Իրավունք» թերթին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների վերջերս արված հայտարարությունը, ինչպես նաև «պետերբուրգյան սկզբունքների» էությունը: