09/07/2010 10:45
Սլովակիայի վարչապետի պաշտոնը ստանձնեց Իվետա Ռադիչովան
Սլովակիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետի պաշտոնը ստանձնել է իգական սեռւ ներկայացուցիչը` 53-ամյա Իվետա Ռադիչովան:
Ռադիչովան, ով մասնագիտությամբ սոցիոլոգ է, ստանձնել է իր պատականությունները անմիջապես երկրի նախագահի կողմից նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և նրա կառավարության հրաժարականի ընդունումից հետո:
Նոր վարչապետը խոստացել է մոտակա օրերս ձևավորել Սլովակիայի նոր կառավարությունը, որի կազմում կլինեն Քրիստոնյա-դեմոկրատական շարժման, ինչպես նաև «Ազատություն և համախոհություն» և «Հիդ-կամուրջ» կուսակցությունների ներկայացուցիչները: