09/07/2010 10:23
Վիկտոր Յանուկովիչը նշում է իր 60-ամյա հոբելյանը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր նշում է իր 60-ամյա հոբելյանը: Օրվա ընթացքում նա Կիևում կընդունի Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին, այդ իսկ պատճառով գլխավոր տոնակատարությունը տեղափոխված է հուլիսի 10-ի վրա:
Իր ծննդյան օրը Ուկրաինայի նախագահը կնշի Ղրիմում` պետական ամառանոցներից մեկում, որտեղ սպասվում է բազմաթիվ կարևոր հյուրերի ժամանում, այդ թվում` ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների: