10/07/2010 09:48
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողով` Ղրիմում
Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ղրիմում կազմակերպում է ԱՊՀ երկրների ղեկավարների «առարց փողկապների» հանդիպում: Նույն օրը կնշվի նաև Յանուկովիչի 60-ամյակը, որը պետք է նշվեր հուլիսի 9-ին, սակայն Յանուկովիչ-Վան Ռոմպեյ հանդիպման պատճառով տեղափոխվեց հաջորդ օրը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, գագաթաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հանդիպման մասնակիցների ցուցակը դեռ ճշտվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 10-ին կմեկնի Ուկրաինա` մասնակցելու Ղրիմում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: