10/07/2010 12:22
ՀՀ ՊՆ-ը Սաբիրօղլուին խորհուրդ է տալիս թերթել պատմության էջերը
Հուլիսի 9-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ:
«Այս կապակցությամբ կրկին հայտարարում ենք. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ:
Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից», - ասված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: