12/07/2010 11:52
Դարֆուրի բնակիչների շրջանում զոհերի թիվը հունիսին անցել է 200-ը
Սուդանյան Դարֆուրում անցյալ ամսին խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կազմել է 221 մարդ: Տվյալները, համաձայն BBC Russian-ի, գրանցել է ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունը` UNAMID-ը:
Մայիսին, ըստ ՄԱԿ-ի, զինվորականների և խռովարարների, ինչպես նաև տարբեր ցեղերի ներկայացուցիչների բախումների արդյունքում զոհվել է գրեթե 600 մարդ:
2003թ.-ից Դարֆուրում սկսված զինված բախումներն արդեն խլել են 300 հազար մարդու կյանք, ավելի քան 2 մլն մարդ դարձել է փախստական: Զինված խմբավորումները ի նշան բողոքի շրջանի սևամորթ բանկչության հանդեպ խտրականության` դեմ են հանդես գալիս Սուդանի արաբական կառավարությանը:
Փետրվարին սուդանյան իշխանությունները ստորագրել են հրադադարի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր Դարֆուրում գրոծող խոշորագույն կազմավորման հետ, որը կոչվում է Արդարության և հավասարության շարժում, սակայն հետագայում խռովարարները բանակցություններից հրաժարվել են: