12/07/2010 12:17
Իրանն արդեն արտադրել է 20 կգ բարձր հարստացված ուրան
Իրանին արդեն հաջողվել է արտադրել շուրջ 20 կգ բարձր հարստացման ուրան: Այդ մասին, ըստ ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է Իրանի միջուկային գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նա նաև հաստատել է, որ մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր Իրանը սեփական հարստացված ուրանով կկարողանա աշխատացնել Թեհրանի հետազոտական ռեակտորը:
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Իրանին հրաժարվել ուրանի հարստացումից, քանի որ այն կարող է օգտագործվել միջուկայիւն զենքի արտադրության համար: