12/07/2010 10:26
Կամպալայում ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 64-ի
Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 64 մարդու: Տուժածների թիվը առայժմ չի ճշտվում: Հայտնի է, որ զոհվածնրի թվում է նաև մեկ ԱՄՆ քաղաքացի:
Ինչպես հայտնում է Associated press-ը, վկայակոչելով ոստիկանության աշխատակիցներին, պայթուցիկ սարքավորումները գործարկվել են կիրակի օրը, երբ սպորտային սրճարանում և ռեստորանում ընթանում էր ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի հեռարձակումը, որը դիտելու համար բազմաթիվ մարդիկ էին հավաքվել նշված վայրերում:
Կամպալայի ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկչության իրագործման մեջ մեղավոր է «Ալ-Սահաբ» իսլամիստական խմբավորումը, որը կապեր ունի Ալ-Քայեդայի հետ: