14/07/2010 10:26
Թանկարժեք մետաղների գները կրկին նվազել են
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 12.07.2010-18.07.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 12991.89 (-466.41), բացթողնման գին` 14121.62 (-506.97), ԱՐԾԱԹ` գնման գին` 193.25 (-9.32), բացթողնման գին` 210.05 (-10.13), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16419.14 (-324.98), բացթողնման գին` 17846.89 (-353.24), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 4763.81 (-164.92), բացթողնման գին` 5178.05 (-179.26): Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: