14/07/2010 12:55
ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնությունը կվնասի բանակցային գործընթացին
Այսօր Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանաձև անցկացնելու Ադրբեջանի հերթական նախաձեռնությանը:
«Այդ նախաձեռնությունը Ղարաբաղյան բանակցային գործընթացին միմիայն կվնասի: Կարծում եմ, որ այդ տեսակետին համակարծիք են նաև այն երկրները, որոնք աջակցում են բանակցային գործընթացին»,- նշեց Է.Նալբանդյանը: