14/07/2010 14:56
Orange-ը կներկայացնի BlackBerry® ծառայությունը
Այսօր Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերությունները հայտարարեցին, որ այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:
«Մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին BlackBerry® ծառայությունը, որը նրանց ազատության և արդյունավետության նոր հնարավորություններ կտա ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել սմարթֆոնների իրական ընտրություն, որոնք կհամապատասխանեն ցանկացած կենսակերպի: Սա ևս մի քայլ է` փոխելու մեր հաճախորդների կյանքը և տեխնոլոգիաների շնորհիվ հարստացնելու այն», - ասաց Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Մեզ համար շատ մեծ հաճույք էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry® լուծումը Հայաստանում ներկայացնելու համար: BlackBerry® սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը», - ասաց RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:
Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են փոխանցում այն ափում պահելիս:
Orange-ը BlackBerry® ծառայություններ կառաջարկի կորպորատիվ հաճախորդներին, փոքր բիզնեսներին և անհատներին: