14/07/2010 13:14
Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանը Թուրքիայի հետ պրագմատիկ է
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում Հայաստանը պրագմատիկ դիրք է գրավել: Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Ուզում եմ ողջունել այն փաստը, որ Հայաստանը շատ պրագմատիկ դիրք է գրավել հայ–թուրքական հարաբերությունների խնդրի լուծման ճանապարհին»,- ասաց նախարարը:
Ռադոսլավ Սիկորսկին անդրադարձավ նաև Ղարաբայան հակամարտության կարգավորման խնդրին, ասելով, որ Լեհաստանն ամեն ինչ կանի հիմնահարցի խաղաղ ճանապարհով լուծման համար։
«Որքան տեղյակ եք, Լեհաստանը նաև ԵԱՀԿ կապող օղակն է և ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի», - ասաց Ռ.Սիկորսկին: