14/07/2010 13:54
Հրանտ Մելքումյանը հետապնդում է Ալեքսանդր Ֆիերին
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր և մեկ միավորով են hետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերից (Բրազիլիա):
Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը վաստակել են 4,5-ական, Ռեմի Արթինյանը (Ֆրանսիա)` 2,5 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: