15/07/2010 10:11
ԵՄ-ն խորհուրդ է տալիս Վրաստանին բանակցել Աբխազիայի և Հ.Օսիայի հետ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով այսօր ժամանում է Թբիլիսի, խորհուրդ է տվել Վրաստանին վերսկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության հետ երխոսությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ ԵՄ-ն շարունակում է ընդգրկված մնալ հակամատությունների հանգուցալուծման հարցում և Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը կայունության ապահովման համար կարևոր գործոն է:
Էշթոնը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը` «ողջունելով հանրապետության իշխանությունների դիրքորոշումը` խաղաղ, դիվանագիտական կերպով կարգավորել հիմնահարցերը»:
Ինտերֆաքսի փոխանցմամբ` այսօր Բաթումիում Քեթրին Էշթոնը կբացի Վրաստան-ԵՄ ասսոցիացված անդամակցությանը նվիրված բանակցությունները: Վրաստանի և ԵՄ-ի միջև ասսոցիացված անդամակցության ապագա համաձայնագիրը կփոխարինի գործող «Համագործակցության և գործընկերության մասին» գործող համաձայնագիրը, ինչը նախատեսում է համագործակցության առաջնային ուղղություններով հարաբերությունների առավել խորացում: