15/07/2010 18:09
Հրանտ Մելքումյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Գեորգիևից (Բուլղարիա), Սաֆարլիից (Ադրբեջան) և Ֆիերից (Բրազիլիա): Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակել են 5,5-ական, Ռեմի Արթինյանը (Ֆրանսիա)` 3,5 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: