17/07/2010 09:47
Կաստրոն Իրանի վրա հնարավոր հարձակումից «լուրջ վտանգ» է տեսնում
Կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Հավանայում հանդիպում է ունեցել արտասահմանում Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչների հետ` քննարկելու «լուրջ վտանգները», որոնք սպասվում են մարդկությանը` Իրանի կամ ԿԺԴՀ-ի վրա հնարավոր հարձակման դեպքում: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Համաձայն Կոմանդանտեի` ճնշումը, որը ներկայումս գործադրվում է Իրանի հանդեպ, հիշեցնում է 50-ական թվականներին ասիական երկրի կառավարության ղեկավար Մոհամեդ Մոսսադիկի հանդեպ իրականացվածը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությամբ` հեղաշրջման արդյունքում Մոսսադիկը գահընկեց արվեց այն բանի համար, որ ազգայնացրել էր Իրանի նավթարդյունաբերությունը, ասել է Կաստրոն:
Ֆիդել Կաստրոն հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումը կառաջացնի լայնածավալ ռազմական հակամարտություն:
«Բոլոր պատասխաններն արդեն ծրագրված են: Դա վայրկյանների հարց է», - նշե է Կաստրոն: