17/07/2010 10:15
Ղազախստանը 10 մլն դոլարի չափով կօգնի Ղրղզստանին
Ղազախստանը անկարգությունների հետևանքով տուժած Ղրղզստանին 10 մլն դոլարի չափով շինանյութ և էլեկտրակայանների համար վառելանյութ կտրամադրի: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը` բացելով ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Համաձայն Նազարբաևի` Ղրղզստանին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով նախանշված են երկու խորհրդաժողովներ. հուլիսին` Բիշքեկում և օգոստոսին` Ալմաթիում:
Ղազախստանի նախագահը նշել է, որ Ղրղզստանի բյուջեի ընդհանուր դեֆիցիտը և վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար անհրաժեշտ գումարը կազմում են շուրջ 1 մլրդ դոլար: