17/07/2010 13:56
Հայաստանի և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեները կհամագործակցեն
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը Երևանում քննարկեցին կենսաթոշակային, սոցիալական, կրթական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանի և Ռուսաստանի միջև սպորտային ոլորտում համագործակցության հնարավորություններին:
Քննարկվող հարցերից էր նաև Սոչիում օլիմպիական շինարարությունը:
ՌԴ փոխվարչապետը նշեց, որ իր այցի նպատակներից է երկու երկրների Օլիմպիական կոմիտեների միջև սերտ կապերի ստեղծումը:
«Ծաղկաձորի սպորտային բազան բավականին մեծ պահանջարկ ունի, և ռուսաստանյան մարզիկները հաճույքով են այստեղ մարզվում: Այս բազան կարող է ԱՊՀ երկրների մարզիկների համար կենտրոն դառնալ», - նշել է Ալեքսանդր Ժուկովը` ընդգծելով համագործակցության համար առկա հնարավորությունները:
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկվել է նոր սպորտային բազայի ստեղծման հարցը` Սևանի ավազանում:
Բանակցությունների արդյունքում Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկի Ծառուկյանը և ՌԴ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը Համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: