19/07/2010 11:05
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հարավային Կորեա, Վիետնամ և Աֆղանստան
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօրվանից մինչև հուլիսի 23-ն կայցելի Հարավային Կորեա, Վիետնամ և Աֆղանստան: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի-ին, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Սեուլում Հ. Քլինթոնը և ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հանդիպելու են իրենց հարավկորեական գործընկերների հետ` «2+2» ձևաչափում նշելու Կորեական պատերազմի 60-ամյակը: Նրանք նաև հանդիպելու են Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Վիետնամում Քլինթոնը հանդիպելու է բարձաստիճան քաղաքական գործիչների հետ և քննարկելու է տարածաշրջանի համար կարևորություն ունեցող հարցեր: Ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարը մասնակցելու է ԱՄՆ-ի և Վիետնամի համագործակցության 15-ամյակին նվիրված ճաշկերույթին:
«Բացի այդ, պետքարտուղարը կգլխավորի Հանոյում անցկացվելիք Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի 17-րդ տարածաշրջանային ֆորումի ամերիկյան պատվիրակությունը»,- նշված է փաստաթղթում: