19/07/2010 19:19
Տաթև Աբրահամյանի վստահ ելույթը
ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կրաշից և Զատոնսկիխից:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Կատերինա Ռոհոնյանը վաստակել է 4,5 միավոր:
Վերջին` իններորդ տուրում հայ շախմատիստուհիները կհանդիպեն միմյանց հետ: