20/07/2010 14:25
Սենատը կքննարկի Բրայզայի թեկնածության հարցը հուլիսի 22-ին
Հինգշաբթի, հուլիսի 22-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու համար: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նկատենք, որ այսօր նույն հանձնաժողովում քննարկվելու է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի (Francis Ricciardone) թեկնածության հարցը:
Հիշեցնենք, որ ANCA-ն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 19 անդամներին էր ուղարկել 7 էջանոց փաստաթուղթ, որտեղ բացատրվում էր, որ Ամերիկայի Հայկական համայնքը մտահոգված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրմամբ: