20/07/2010 14:47
Այսօր կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը
Հուլիսի 20-ին Բուդապեշտում կմեկնարկի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի հավաքականները ներկայացուցիչներ կունենան բոլոր քաշային կարգերում։ Առաջինն ասպարեզ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն Աշոտ Խաչատրյանը (50 կգ), Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Գևորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (84 կգ), Էդուարդ Սողոմոնյանը (96 կգ) և Վաչիկ Եղիզարյանը (120 կգ)։
Ազատ ոճում ելույթ կունենան Հայաստանի ևս 8 ներկայացուցիչներ։ 50 կգ քաշայինների պայքարում հանդես կգա կամ Աշոտ Խաչատրյանը, կամ Մաթևոս Սարոյանը։ Մյուս քաշային կարգերը կներկայացնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը (55 կգ), Հրաչյա Շահնազարյանը (60 կգ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ), Հայկ Կարապետյանը (74), Վահե Թամրազյանը (84 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ), Տիգրան Քեսոյանը (120)։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռուսաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում ընդգրկված են նաև հայ ըմբիշներ Ստեփան Մարգարյանը (55 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (120 կգ):