20/07/2010 12:24
Քլինթոնը կարծում է, թե Բեն Լադենը Պակիստանում է
«Ալ Քաիդա» իսլամական ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենն ու աֆղանական «Թալիբան» շարժման առաջնորդ Մուլահ Օմարը թաքնվում են Պակիստանում: Ինչպես հայտնում է Ռոյթերս (Reuters) գործակալությունը, այս մասին Պակիստանում այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Կարծում եմ, որ նրանք այստեղ են, Պակիստանում: Եթե կարողանայինք նրանց ձերբակալել, մեծ օգուտ կլիներ»,- հայտարարել է Քլինթոնը:
Նշենք, Պակիստանի ռազմական ղեկավարներն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բազմիցս են ժխտել Բեն Լադենի` իրենց երկրում գտնվելու վարկածն ու ենթադրությունները: