21/07/2010 10:26
Հարձակում Բաքսանի ՀԷԿ-ի վրա. 2 զոհ կա, 2 վիրավոր
Այսօր առաոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Կաբարդինո-Բալկարիայում Բաքսանի ՀԷԿ-ի վրա: Սպանելով երկու պահակներին` հանցագործները պայթուցիկ սարքեր են տեղադրել ՀԷԿ-ում: Ըստ «Ինտերֆաքսի»` առաջին պայթյունը տեղի է ունեցել 05:25, մոտ մեկ ժամ անց` գործի է դրվել մյուս պայթուցիկ սարքը: Եվս երկու մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, ՀԷԿ-ի աշխատանքները ժամանակավորապես դադարացվել են, սակայն, ինչպես նշել են «ՌուսՀիդրո» կազմակերպության ներկայացուցիչները, պատահարի հետևանքով սպառողների էներգամատակարարումը չի սահմանապակվել: