21/07/2010 10:46
5,1 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ` Իրանում
5,1 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում` ոչ հեռու Պարսից ծոցի ափերից: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Սեյսմիկ ծառայության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 23.08-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ֆարս գավառում գտնվող Լար քաղաքից 85 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: