21/07/2010 12:06
Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում կհանդիպի առաջատարի հետ
Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Պարլիգրասի (Ռումինիա) ու Խոտենաշվիլու (Վրաստան) հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Վերջին` 9-րդ տուրում Սարգսյանը սևերով հանդիպելու է հենց Խոտենաշվիլու հետ:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը վաստակել է 5 միավոր: