21/07/2010 15:32
Գլխավոր դատախազը կզբաղվի լրագրողների քրեական գործերով
ՀՀ գլխավոր դատախազի կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև` նրանց նկատմամբ այլ բնույթի ոտնձգություններ կատարելու վերաբերյալ 2008-2010 թվականներին նախապատրաստված նյութերը և քննված քրեական գործերը, ինչպես նաև` դրանցով կայացված որոշումների օրինականությունը։
Աշխատանքային խումբը բոլոր ստորաբաժանումներից արդեն իսկ պահանջել է լրագրողներին վերաբերող քրեական գործերի մասին սպառիչ տեղեկատվություն տրամադրել։ Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի երկրորդ եռամսյակային զեկույցում, որն այսօր լրագրողներին ներկայացրեցին կոմիտեի անդամները։