22/07/2010 11:32
Ղրղզստանում ձերբակալվել է Բակիևի եղբայրը
Ղրղզստանի հարավում` Ջալալաբադ քաղաքում ձերբակալվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայրը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը` հղում անելով երկրի ժամանակավոր կառավարության լրատվական ծառայության վրա:
Նոր իշխանությունները նրան մեղադրում են երկրի հարավում անկարգություններ կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին, Կուրմանբեկ Բակիևի կառավարությունը գահընկեց արվեց, իշխանության եկավ ժամանակավոր կառավարությունը` նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաևայի գլխավորությամբ:
Տարբեր տվյալներով, 300-900 մարդ զոհ է դարձել երկրում ծագած անկարգությունների, ավելի քան 100 հազար մարդ դարձել է փախստական: