22/07/2010 14:58
Գազի սակագնի հայցով վճիռը կհրապարակվի հուլիսի 26-ին
Գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայցով վճիռը Վարչական դատարանը կհրապարակի հուլիսի 26-ին: Այդ մասին տեղեկացնում են Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ որպես համահայցվոր հանդես է եկել 7230 քաղաքացի` ստորագրելով հայցի տակ: Դատարանին ներկայացրած հայցով նրանք պահանջում են անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի սակագինը բարձրացնելու մասին որոշումը: «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի հիման վրա և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն` ապրիլի 1-ից 1 խմ գազի գինը մինչև 10 հազար խմ սպառողների համար կազմում է 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն:
Դատարանը որոշել էր հայցը քննել գրավոր ընթացակարգով, որոշման դեմ վերքաննիչ, ապա վճռաբեկ տարված բողոքները մերժվել են: