22/07/2010 15:00
Կոնյակը` 100 % հայկական, «Արբունը»` ներմուծված սպիրտով
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում այսօրվա նիստում լրացում է կատարել, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից::
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվի ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»։