22/07/2010 14:50
«Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող վերադարձնել Ղարաբաղը»
Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ «Բիզիմ յոլ»-ին տված մեկնաբանություններում քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող վերադարձնել Ղարաբաղը»:
«Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է շարունակի իր ջանքերը: Ափսոս, որ դրանից բացի, այլ բան Բաքուն չի կարող անել: Մենք պատերազմի ճանապարհով չենք կարող վերադարձնել Ղարաբաղը: Հակառակ դեպքում` մեզ կարող են Սահակաշվիլիի օրը գցել: Եթե ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը պետք է ժողովրդավարական երկիր դառնա: Մինչև Ադրբեջանը չդեմոկրատանա, ոչ մի հայ չի վերադառնա այստեղ»,- ասել է նա` մեկ անգամ ևս ընդգծելով, որ «Ադրբեջանը կարող է վերադարձնել Ղարաբաղը միմիայն դեմոկրատական հասարակություն ստեղծելու միջոցով»: