22/07/2010 14:07
Դավութօղլուն բղավել է Քլինթոնի վրա և բռունցքով հարվածել սեղանին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հունիսի 14-ին Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ բղավել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա: Այս մասին գրում է բրիտանական «Financial Times» օրաթերթը:
«Ազատության նավատորմի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին խոսելիս` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նյարդայնացել է և կորցրել հավասարակշռությունը: Նա մի քանի անգամ ձեռքով հարվածել է սեղանին և բղավել Քլինթոնի վրա:
Ըստ աղբյուրի` Դավութօղլուն հրաժարվել է պարզաբանումներ տալ կատարվածի կապակցությամբ և ասել միայն. «Ոչ մի երկիր օրենքից վեր չպետք է լինի»: