22/07/2010 10:38
Մեկ ամսում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 547 դեպք
Այս տարվա հունիսի 21-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք, որոնք չեն բացահայտվել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 547 դեպք, բացահայտվել է 513-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 13 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 11 դեպք, որոնք բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպք, բացահայտվել է 3-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 611 դեպքից բացահայտվել է 549-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 12 դեպք, որոնք բացահայտվել են: