22/07/2010 10:58
«Ղրղզստանի համար դեպի Եվրոպա ճանապարհը սկսում է Ռուսաստանից»
Ռուսաստանը Ղրղզստանի խոշորագույն գաղափարակից ու ռազմավարական գործընկեր է: Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության` այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ռոզա Օտունբաևան:
«Ռուսաստանը տարիներ շարունակ մեր կարևորագույն ռազմավարական գործընկերն է, խոշորագույն գաղափարակիցը, որի հետ մենք մտերիմ ենք բոլոր հարաբերություններում»,- հայտարարել է Ղրղզստանի ղեկավարը:
Օտունբաևան ընդգծել է, որ Ղրղզստանը նպատակ ունի որդեգրել եվրոպական զարգացման ուղին և եվրոպական արժեքները: «Մեզ համար ճանապարհը դեպի մեծ Եվրոպա սկսում է Ռուսաստանից: Մենք համագործակցելու ենք ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով»,- ասել է նա:
Օտունբաևան նշել է, որ երկրի ղեկավարությունը դրական է վերաբերում Ռուսաստանի հետ երկքաղաքացիության ինստիտուտ ներմուծելու մտքին: «Մենք միշտ պատրաստ ենք. մեր բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացել են, արդեն ունեն ռուսական քաղաքացիություն, որևէ խոչընդոտ դրա համար չկա»,- ավելացրել է Ռոզա Օտունբաևան: